Արցախի իշխանություններն ադրբեջանական կողմին հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել

11:02, 11 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության իշխանությունները, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է. որ հանդիպման առաջարկն արվել է հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։


© 2009 ARMENPRESS.am