Շոտլանդիայի առաջին նախարար Է ընտրվել Հումզա Յուսաֆը

19:18, 28 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայի խորհրդարանն առաջին նախարար է ընտրել կառավարող Շոտլանդիայի ազգային կուսակցության (SNP) նոր առաջնորդ Հումզա Յուսաֆին:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով՝ Sky News-ին:

Ինչպես և սպասվում էր, նրա թեկնածությունը պաշտպանել է խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը. Յուսաֆի օգտին քվեարկել է խորհրդարանի 71 անդամ: Այդ պաշտոնում Յուսաֆը կփոխարինի Նիկոլա Սթերջենին: 


© 2009 ARMENPRESS.am