Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

15:42, 25 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին հացահատիկի գործարքի երկարաձգման հարցում դրական դիրքորոշման համար և նշել, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս բանակցությունների միջոցով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության շուտափույթ ավարտին:

Բացի այդ, Էրդողանը հավաստիացրել Է Պուտինին, որ Թուրքիան և Ռուսաստանը կարող են նոր քայլեր ձեռնարկել Սոչիում ավելի վաղ համաձայնեցված տնտեսական համագործակցության հիման վրա։


© 2009 ARMENPRESS.am