Շախմատի ԵԱ-ի 4-րդ տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը 4-րդն է

09:37, 22 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են 4-րդ տուրի պարտիաները, որտեղ հաղթեցին Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը:

Մարիամ Մկրտչյանի և Սուսաննա Գաբոյանի խաղերը ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը 4 հնարավորից վաստակել են 3.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 4-րդ և 7-րդ հորիզոնականները:

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է Չեռնոգորիայում: Այն կեզրափակվի մարտի 29-ին: Առաջնությանը մասնակցում են 34 եվրոպական երկրի 140 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով:  Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջին տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա10.000 եվրո:


© 2009 ARMENPRESS.am