Արմեն Եգանյանը նշանակվել է Բրազիլիայում Հայաստանի դեսպան

13:32, 21 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Եգանյանը նշանակվել է Բրազիլիայում Հայաստանի դեսպան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Արմեն Եգանյանը 2011-2017 թվականին զբաղեցրել է Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ 2017-2018թթ․ զբաղեցրել  է ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնը,  2018թ․ հունիս-օգոստոսին եղել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականը։ 2018-2020թթ․ Արմեն Եգանյանը զբաղեցրել է ՀՀ ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության պետի պաշտոնը, իսկ 2020թ-ից՝ ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության պետի պաշտոնը։


© 2009 ARMENPRESS.am