Թրամփը հայտարարել է իր մոտալուտ ձերբակալության մասին

17:35, 18 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում գրել է, որ ակնկալում է՝ մարտի 21-ին ձերբակալվելու է:

«Հանրապետական ​​կուսակցության առաջատար թեկնածուն և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահը կձերբակալվի հաջորդ շաբաթ՝ երեքշաբթի օրը: Դուրս եկեք բողոքի, վերադարձրեք մեր երկիրը», - գրել է նա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ավելի վաղ NBC հեռուստաալիքը հայտնել էր, որ հաջորդ շաբաթ Թրամփին կարող են մեղադրանքներ առաջադրել պոռնոաստղ Սթորմի Դենիելսին ենթադրյալ գումար տալու համար, որպեսզի վերջինս լռի իր և Թրամփի ենթադրյալ սիրավեպի մասին: 


© 2009 ARMENPRESS.am