ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է «Եռաբլուր»

11:01, 17 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ուղեկցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։

Իմանգալի Թասմագամբետովը ծաղկեպսակ է դրել արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։ 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել մարտի 16-ին։ Նա եղել է Ջերմուկում, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել, ծանոթացել 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքներին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մարտի 16-ին հանդիպել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

 


© 2009 ARMENPRESS.am