ԶՈՒ-ն համալրվել է տարբեր տեսակի ԱԹՍ-ներով, հակատանկային միջոցներով, ՀՕՊ միջոցներով. Պապիկյան

13:42, 15 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում համառոտ ներկայացրեց, թե ինչ տեսակի սպառազինությամբ է համալրվել զինված ուժերը։

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրվել են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերով, հակատանկային միջոցներով, հակաօդային պաշտպանության միջոցներով և դրանց արդիականացված համակարգերով, թրթուրավոր և անվավոր ինժեներական տեխնիկայով, ականազերծման լրակազմով, քողարկման ցանցերով, կապի միջոցներով, օպտիկական սարքերով, նռնականետներով, տարբեր տեսակի զինամթերքով և այլ տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով, որոնք այստեղ ներկայացնելու կարիք չեմ տեսնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Պապիկյանը, ներկայացնելով «Կառավարության ծրագրի՝ 2022թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը:


© 2009 ARMENPRESS.am