Տիգրան Փարվանյանն ազատվել է ՀՀ և ՌԴ ԶՈՒ-երի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից

20:38, 14 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, Տիգրան Փարվանյանին ազատել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ նախագահի կայքից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Տիգրան ՓԱՐՎԱՆՅԱՆԻՆ ազատել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից»,- ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում:

Գեներալ մայոր (ներկայումս՝ գեներալ-լեյտենանտ) Տիգրան Փարվանյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար էր նշանակվել 2018-ի փետրվարին։


© 2009 ARMENPRESS.am