ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթել են Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը

09:52, 10 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայում ընթացող առաջնությունում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Հայ գրոսմայստերներից իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը:  Հաղթանակ են տոնել Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը:

Առաջնության ավարտից երեք տուր առաջ Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանն ունեն 5-ական միավոր: Առաջատարը 6,5 միավորով Ուկրաինայից Անտոն Կորոբովն է:

 


© 2009 ARMENPRESS.am