Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Եվրախորհրդարանի ղեկավարի հետ

14:20, 4 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լվովում հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Զելենսկիի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Մեցոլան հայտարարել էր Ուկրաինա իր հերթական այցի մասին:

«Լվովում հանդիպել եմ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ»,- ասվում է Զելենսկու «Տելեգրամ» ալիքում։


© 2009 ARMENPRESS.am