Նյու Դելիում կայացել է Միրզոյան-Լավրով հանդիպումը

11:09, 3 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նյու Դելիում հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը։

Երկու նախարարների հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Արարատ Միրզոյանը Նյու-Դելիում կմասնակցի Հնդկաստանի՝ աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողով «Ռաիսինա երկխոսությանը»։ 


© 2009 ARMENPRESS.am