Ֆուտզալի ընտրանին սկսում է նախապատրաստվել աշխարհի առաջնության որակավորման փուլին

14:04, 26 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը փետրվարի 26-ից մարտի 3-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստան ֆուտբոլի ֆեդերացիան: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Լուան Մյուլլեր Բարբոսա - «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա),
Ալբերտ Աղաջանով - «Սիբ-Տրանզիտ» (Ռուսաստան),
Արթուր Մկրտչյան - «Երևան ՖԱ»,
Վլադիմիր Սանոսյան - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան),
Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան),
Արթուր Մելքոնյան - «Ուխտա» (Ռուսաստան),
Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան),
Նիկիտա Խրոմիխ - «Տորպեդո» (Ռուսաստան),
Արսենի Պետրոսյան - «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան),
Գևորգ Մնացականյան - «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան),
Ժոաո Գիլյերմե Կարվալյո-«Գազպրոմ-Յուգրա» (Ռուսաստան),
Սարգիս Մարգարյան - «Ստալիցա» (Բելառուս),
Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա - «ԱԷԿ Աթենք» (Հունաստան),
Լուկաս Ռոզենսկի - «Այաթ» (Ղազախստան),
Գարեգին Մաշումյան - «Լեոսթանդքոյին»,
Արթուր Պատատյան - «Երևան ՖԱ»,
Ռաֆիկ Մելիքյան - «Երևան ՖԱ»։

Մարտի 3-ին Երևանում կկայանա ՖԻՖԱ ֆուտզալի 2024թ․ Աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը։

 

 

 

Հետևեք մեզ Ինստագրամում


© 2009 ARMENPRESS.am