Նիդերլանդների ԱԳՆ-ն կարևորում է Լաչինի միջանցքի հարցով Հաագայի դատարանի որոշման կատարումը

20:03, 24 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով Հայաստանի միջնորդության վերաբերյալ որոշմանը։

«Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ժամանակավոր միջոցառումների մասին։ Կարևոր է, որ այդ պարտադիր իրավական կարգը կյանքի կոչվի, և Ադրբեջանն ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը։

 


© 2009 ARMENPRESS.am