Վարչապետը կմեկնի Գերմանիա

21:10, 23 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-3-ը կմեկնի Գերմանիա։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից։ 

Փաշինյանը կհանդիպի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ։ Նախատեսվում են նաև այլ հանդիպումներ։ 


© 2009 ARMENPRESS.am