Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվն անցել է 42 հազարը

11:57, 22 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 42 հազար 310-ի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը, այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր բնական աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գրասենյակը (AFAD)։

AFAD-ի փոխանցմամբ' աղետի գոտուց տարհանվածների թիվը հասել է 448 հազար 18-ի։

 


© 2009 ARMENPRESS.am