Հռոմի պապը ցանկանում է հանդիպում ունենալ Պուտինի հետ

11:07, 15 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը կցանկանար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Եվրոպայում Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայության խաղաղ կարգավորման իր պլանը:

Այդ մասին «РИА Новости»-ին ասել է Հնահավատների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը, որը նամակագրություն է պահպանում Հռոմի պապի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը։ «Հռոմի պապը Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայության խաղաղ կարգավորման առաջարկի պլան ունի, և նա հաստատել է Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցելու իր ցանկությունը, Մոսկվա գալու իր պատրաստակամությունը», - ասել է Սևաստյանովը։

Նա նաև մեջբերել Է քահանայապետի նամակից մի հատված. «Ինչպես կցանկանայի մեկնել Մոսկվա և Պուտինի հետ խոսել Եվրոպայում խաղաղ կարգավորման պլանի մասին»:


© 2009 ARMENPRESS.am