Երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Ադըյաման քաղաքում հայ ընտանիքի 4 անդամներ են զոհվել

15:22, 9 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով Ադըյաման քաղաքում հայ ընտանիքի 4 անդամներ զոհվել են: Գրանցված երկրաշարժի հետևանքով զոհվել են Թուրքիայի քաղաքացիներ, ազգությամբ հայ Սամվել Իլհանը (Եփրեմյան), նրա կինը և երկու երեխաները։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ընտանիքի հարազատը։

Աղբյուրի փոխանցմամբ'  ընտանիքի երրորդ զավակը ողջ է մնացել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրաշարժի հետևանքով Մալաթիայում ևս զոհվել էին հայ ամուսիններ և նրանց մանկահասակ երեխան: 

Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 14 հազար 351-ի:


© 2009 ARMENPRESS.am