Առաջարկվում է ՀՀ ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնել մի շարք կառույցներ

21:27, 8 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում են ՀՀ ներքին գործերի նախարարության կազմավորմանն ուղղված իրավական հիմքերի ստեղծման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության «Ֆեյսբուք»-ի էջից, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման են դրվել ՀՀ կառավարության և վարչապետի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումների նախագծեր։

Ըստ աղբյուրի՝ որոշումների նախագծերով առաջարկվում է ՀՀ ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնել մի շարք կառույցներ, որոնք նախկինում գտնվել են տարբեր գերատեսչությունների կառավարման ներքո։


© 2009 ARMENPRESS.am