Լիլիթ Մակունցը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հետ քննարկել է Լաչինի միջանցքում առկա իրադրությունը

12:20, 7 Փետրվար, 2023
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը փետրվարի 6-ին հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքում առկա իրադրությունը, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

© 2009 ARMENPRESS.am