Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվն աճել է

18:48, 6 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 430-ի։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է Սիրիայի առողջապահության նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ տուժել է 1315 մարդ։

Նախարարությունը նշել է, որ տուժածների մասին տեղեկությունները վերջնական չեն:


© 2009 ARMENPRESS.am