Բայդենը հրահանգել է օգնություն տրամադրել Թուրքիային

17:42, 6 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրահանգել է փետրվարի 6-ին Թուրքիայում գրանցված երկրաշարժերի հետևանքների հաղթահարման հարցում օգնություն տրամադրել Թուրքիային:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բայդենը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:

«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով մարդկային կորուստների և ավերածությունների լուրից: Ես հանձնարարել եմ իմ թիմին ուշադիր հետևել իրավիճակին՝ համաձայնեցնելով Թուրքիայի հետ և շարունակել ցուցաբերել անհրաժեշտ օգնություն»,- նշել ԱՄՆ նախագահը:


© 2009 ARMENPRESS.am