Ալեն Սիմոնյանը ավերիչ երկրաշարժի առնչությամբ ցավակցել է Սիրիայի ժողովրդին

13:53, 6 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր ցավակցությունն է հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ ավերիչ երկրաշարժի առնչությամբ:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Ցավով տեղեկացանք ավերիչ երկրաշարժի և զոհերի մասին։ Ցավակցում և խորին կարեկցանք եմ հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին»,-գրել է ԱԺ նախագահը:

Թուրքական Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում վերջին տվյալներով զոհվել է 284 մարդ, վիրավորվել՝ 2383, իսկ Սիրիայում զոհվել է 237 մարդ, վիրավորվել՝ 639-ը։

 

 


© 2009 ARMENPRESS.am