Արցախի իրավապահները միջոցներ են ձեռնարկում սոցցանցերում երկրի ԱԱԾ-ն հիշատակող հրապարակումների վերաբերյալ

17:28, 5 Փետրվար, 2023

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի իրավապահ մարմիններն իրականացնում են համապատասխան միջոցառումներ՝ սոցիալական ցանցերում ազգային Արցախի անվտանգության ծառայությունը հիշատակող հրապարակումների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարույուն է տարածել Արցախի ԱԱԾ-ն։

«Սույն թվականի փետրվարի 4-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և «Տելեգրամ» ալիքներում հրապարակում է տարածվել, որտեղ շեշտվող Արցախի ԱԱԾ-ի հետ կապ ունեցող «Տելեգրամ» ալիքի վերաբերյալ հատվածը ապատեղեկատվություն է։

Հիշեցնենք, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունն իր տեղեկատվական գործառույթներն իրականացնում է «www.nssartsakh.am» կայքէջով և «Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայություն» «Ֆեյսբուք»-յան էջով։

Տեղեկացնում ենք նաև, որ նշված հրապարակումների վերաբերյալ ԱՀ իրավապահ մարմիններն իրականացնում են համապատասխան միջոցառումներ»,- ասվում է հայտարարության մեջ։

 


© 2009 ARMENPRESS.am