Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է

15:54, 3 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Picsart ընկերությունը data.ai-ի State of Mobile 2023-ի նոր զեկույցում ընդգրկվել է աշխարհի լավագույն 20 հավելվածների շարքում՝ լինելով առաջատարը լուսանկարների խմբագրում անվանակարգում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տարածած հաղորդագրությունից:

20 լավագույնների թվում են նաև համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Netflix-ը, TikTok-ը, CupCat-ը, Spotify-ն, Tinder-ը։

data.ai-ը համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություն է, որն առաջարկում է տվյալներ ավելի քան 8 միլիոն հավելվածների և հազարավոր կայքերի մասին:

 

 


© 2009 ARMENPRESS.am