Հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելությունը կարող է տեղակայվել 1-2 օրվա ընթացքում. Լավրով

13:18, 2 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն տեղակայելու առաջարկը մնում է արդիական: Այն կարող է տեղակայվել, եթե Երևանը շահագրգռված լինի դրանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

«Այն փաստը, որ ՀԱՊԿ-ն այս դժվարին իրավիճակում պատրաստեց (Հայաստանի և Ադրբեջանի սահմանին) խաղաղապահ գործողության տեղակայման ծրագիր, կարծում եմ, շատ կարևոր ձեռքբերում էր։ Այս առաջարկը դեռ սեղանին է։ Իսկ եթե մեր հայաստանյան դաշնակիցները, ընկերները նախկինի պես հետաքրքրված են դրանով, ապա այս առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը մեկ-երկու օրվա ընթացքում», - ասել է Լավրովը։ 


© 2009 ARMENPRESS.am