Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 1167-ի

17:06, 30 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Արևմտյան Ադրբեջան հյուսիսարևմտյան նահանգում հունվարի 28-ի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1167-ի, հայտարարել է նահանգապետ Մոհամմադ Սադեկ Մոթամադիանը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

Ավելի վաղ հաղորդվել Էր 1075 տուժածի մասին։

i2.jpg (131 KB)

«Ներկա դրությամբ Խոյ քաղաքի շրջանում երկրաշարժի հետևանքով տուժել է 1167 մարդ», - ISNA գործակալությունը մեջբերում Է Մոթամադիանի խոսքերը։

i4.jpg (123 KB)

Շաբաթ օրը երեկոյան Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Խոյ քաղաքի շրջանում տեղի Է ունեցել 5,9 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ, որի հետևանքով զոհվել Է առնվազն 3 մարդ:

i5.jpg (113 KB)

Միջադեպից հետո գրանցվել Է նաև ավելի քան 25 հետցնցում, որոնցից ամենահզորը եղել է 4,5 բալ ուժգնությամբ։ Նահանգում ստեղծվել է առնվազն 17 ժամանակավոր օթևան։

i3.jpg (164 KB)

i6.jpg (126 KB)

i7.jpg (157 KB)

i8.jpg (171 KB)

i9.jpg (148 KB)

i11.jpg (92 KB)


© 2009 ARMENPRESS.am