Արցախի գազամատակարարումը վերականգնվել է

11:03, 29 Հունվար, 2023

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ժամը 10.00-ից վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը հունվարի 28-ին խափանվել էր ադրբեջանական կողմի միջամտությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ շրջաններում արդեն վերսկսվել է գազամատակարարումը, որից հետո այն կվերականգնվի նաև Ստեփանակերտ քաղաքում:


© 2009 ARMENPRESS.am