Հայաստանի և Իսլանդիայի ԱԳ նախարարները զրույցի ընթացքում անդրադարձել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին

18:20, 27 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Իսլանդիայի ԱԳ նախարար Թորդիս Քոլբրուն Գիլֆադոթիրի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Իսլանդիայի ԱԳ նախարար Թորդիս Քոլբրուն Գիլֆադոթիրի՝ որպես ԵԽ նախարարների կոմիտեի նախագահողի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ արտահայտած հստակ դիրքորոշումը:

Հաշվի առնելով օրեցօր ահագնացող իրավիճակը՝ հայկական կողմն ընդգծել է տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղումը:

Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Իսլանդիա երկկողմ համագործակցության խորացմանը և ընդլայնմանն առնչվող հարցեր։

 

 

 


© 2009 ARMENPRESS.am