Նախորդ տարի Հայաստանում ստարտափերի քանակն աննախադեպ է եղել

18:46, 25 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ստարտափ ընկերությունների քանակը 2022 թվականին աննախադեպ է եղել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ԱՏՁՄ տարեսկզբի մամուլի ասուլիսին ասաց միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը՝ հավելելով, որ դա պայմանավորված է եղել ռելոկացիոն գործընթացներով:

«Մենք  ստարտափերի աջակցության օրենքի երկարացման հետ կապված խնդիր ունենք։ Այն երկարացվել է մինչև 2023 թվականի ավարտը։ ԲՏԱ նախարարության հետ քննարկում ենք ունեցել և աշխատում ենք, որպեսզի լուծում գտնենք այդ օրենքը շարունակական դարձելու համար, քանի որ այն մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանում ոլորտի զարգացման վրա»,- նշեց Չոբանյանը։

Նրա խոսքով` ստարտափերի աջակցության օրենքը խթանիչ է եղել ռելոկանտ ընկերությունների համար։ Նա վստահեցրեց՝ ՏՏ ոլորտում մրցակցությունը մեծ է ամբողջ աշխարհում, և այդ պարագայում բոլոր երկրները պետք է մտածեն իրենց անելիքների մասին։ Չոբանյանն ընդգծեց` ոլորտին մեծ ուշադրություն պետք է դարձնեն հատկապես այն երկրները, որոնց համար այն ռազմավարական նշանակություն ունի, ինչպես Հայաստանի պարագայում։

 

 

 


© 2009 ARMENPRESS.am