ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը կմասնակցի ԵՏՀ գնումների խորհրդատվական կոմիտեի նիստին

21:40, 24 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը և գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը Ղազախստանում կմասնակցեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնումների խորհրդատվական կոմիտեի նիստին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանին 2023 թվականի հունվարի 31-ից փետրվարի 2-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնումների խորհրդատվական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:


© 2009 ARMENPRESS.am