Առաջիկա ամիսներին կհայտարարվի 18 մլն դոլար ծավալով Ազգային վենչուրային ֆոնդի բացման մասին

09:44, 19 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջիկայում կհայտարարվի ազգային վենչուրային ֆոնդի բացման մասին: Ֆոնդի ընդհանուր ծավալը 18 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է, որից 9 մլն-ը ներդնում է պետությունը: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ առաջիկա ամիսներին կհայտարարվի ֆոնդի բացման մասին:  

«Մեր ցանկությունն է հնարավորինս հայկական ընկերություններին տրամադրել ֆինանասվորումը»,- նշեց նախարարը: 

Նա հավելեց՝ առաջիկայում ֆոնդի ծավալներն  ընդլայնելու պլաններ կան։ 

Կարինե Տերտերյան 

 

 


© 2009 ARMENPRESS.am