Ավստրիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

17:31, 18 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգն Ադրբեջանին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ալեքսանդր Շալենբերգն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Նա գրել է, որ Վիեննայում հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում քննարկել են Ավստրիայի և Հայաստանի միջև համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և Հայաստանում ԵՄ նոր առաքելության  տեղակայման հետ կապված հարցեր: «Ադրբեջանին կոչ ենք անում վերաբացել Լաչինի միջանցքը և ապահովել տեղաշարժի ազատությունը»,- գրել է Շալենբերգը:


© 2009 ARMENPRESS.am