ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները Ադրբեջանի դեսպանատան մոտ ցույց են կազմակերպել Լաչինի միջանցքը բացելու կոչերով

19:28, 17 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ ցույց են կազմակերպել՝ Լաչինի միջանցքը բացելու կոչերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցույցի վերաբերյալ լուսանկար է հրապարակել Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն՝ «ֆեյսբուք»-ի իր Էջում: 

325779741_1235353220392222_2992162206438855604_n.jpg (328 KB)

Բողոքի ցույցի մասնակիցների ձեռքին եղել են պաստառներ՝ «Ադրբեջանը 30 հազար երեխայի պատանդ է պահում», «Քայլեր ձեռնարկեք», «Դադարեցրեք Արցախի շրջափակումը», «Պատժել ցեղասպան Ադրբեջանին» գրություններով: 

325761770_1282312312328685_2135380269294146559_n.jpg (123 KB)

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։


© 2009 ARMENPRESS.am