Հայտնի է Հայաստանում Հնդկաստանի հաջորդ դեսպանի անունը

14:37, 17 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Հնդկաստանի հաջորդ դեսպան է նշանակվել Նիլակշի Սինհան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Նիլակշի Սինհան այս պահին զբաղեցնում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության համատեղ քարտուղարի պաշտոնը:


© 2009 ARMENPRESS.am