Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների բանակցությունները հետաձգվել են

19:57, 16 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների միջև հունվարի 17-ին նախատեսված բանակցությունները հետաձգվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունից:

«Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև բանակցությունները, որոնք նախատեսված էին հունվարի 17-ին, հետաձգվել են»,- նշել են գերատեսչությունից:


© 2009 ARMENPRESS.am