ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

11:14, 16 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 16-17-ն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին, որտեղ հանդես կգա ելույթով։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից, , նշելով, որ այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ գործընկերների հետ։

 


© 2009 ARMENPRESS.am