Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իննա Չուրիկովան

16:51, 14 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 79 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իննա Չուրիկովան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Մարկ Զախարովի Լենկոմ» թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը։

Ըստ աղբյուրի, դերասանուհին մահացել է հունվարի 14-ին, հիվանդանոցում:

Ժողովրդական արտիստուհու վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենան հունվարի 17-ին հարազատ թատրոնում:

Իննա Չուրիկովան ծնվել է 1943 թվականի հոկտեմբերի 5-ին: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում ու նկարահանվել ֆիլմերում:


© 2009 ARMENPRESS.am