Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը․ Ֆրանսիայի ԱԺ նախագահ

14:22, 13 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի ԱԺ նախագահ  Յաել Բրաուն-Պիվեն անդրադարձավ Ֆրանսիայի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ հարցին։

«Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և սա համապատասխան է միջազգային իրավունքին, որին մենք ենթարկվում ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ճիշտ ժամանակը չէ ճանաչելու Արցախի անկախությունը՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը հումանիտար աղետ է ստեղծել այնտեղ:


© 2009 ARMENPRESS.am