Պետական հիմնարկներում կանխիկ դրամի շրջանառությունը պետք է բացառվի․ վարչապետը հանձնարարական տվեց

13:22, 12 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում հետևողականորեն շարունակել կանխիկ դրամի շրջանառության կրճատման քաղաքականությունը։

«Ուզում եմ հետևյալ խնդիրը առաջադրել․ որևէ պետական հիմնարկում պետք է բացառվի կանխիկ դրամի շրջանառությունը։ Որևէ պետական հիմնարկում թղթադրամ ֆիզիկապես պետք է գոյություն չունենա։ Այս առումով ուզում եմ հատկապես հրավիրել Ներքին գործերի նախարարության ուշադրությունը, մասնավորապես քաղաքացիների սպասարկման կետերում՝ կլինի պետհամարանիշեր, վարորդական վկայականներ, անձնագրային ծառայություններ, բացառել կանխիկի շրջանառությունը։ Վճարումները պետք է արվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Սա և թափանցիկության, և արդյունավետության, և հետագծելիության խնդիր է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց Փաշինյանը։

 


© 2009 ARMENPRESS.am