Էրդողանը չի բացառել Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններն ավելի վաղ անցկացնելու հնարավորությունը

16:29, 5 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շրջանային ներկայացուցիչների հետ ընդլայնված հանդիպման ժամանակ հնարավոր է համարել, որ 2023թ. հունիսի 18-ին նշանակված նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվեն ավելի վաղ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Artigercek-ը:

«Մենք կարող ենք թարմացնել ընտրությունների ամսաթիվը՝ դրանք տեղափոխելով ավելի վաղ ժամկետի», - ասել է Էրդողանը՝ չնշելով ամսաթիվը։

ԱԶԿ-ի խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել էր, որ ընտրությունները կարող են անցկացվել ավելի վաղ։ Օմեր Չելիքը դա պայմանավորել էր ամառային արձակուրդային շրջանով և քաղաքացիների`արտասահման հանգստի մեկնելու հանգամանքով:

 


© 2009 ARMENPRESS.am