Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ այսօրվա ընթացքում Լաչինի միջանցքը կարող է բացվել

09:51, 16 Դեկտեմբեր, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ, հնարավոր է, Ադրբեջանը դեկտեմբերի 16-ին բացի Լաչինի միջանցքը, որը փակ է դեկտեմբերի 12-ից:

«Ես ուզում եմ ասել, որ այսօրվա ընթացքում ճանապարհն էլ կարող է բացվել: Դա իրենց որոշումն է, որովհետև զգացել են, թե ինչ սխալ են թույլ տվել, որովհետև թե ներսից, թե դրսից եղել են մեծ ճնշումների տակ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք տարբեր երկրներում աջակցել են մեզ»,- ասաց Վարդանյանը:

Մինչ այդ Վարդանյանը հայտնել էր, որ Ադրբեջանը վերականգնել է Արցախի գազամատակարարումը:


© 2009 ARMENPRESS.am