Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը

19:03, 13 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը:

«Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ:

Իրավիճակի մասին հանրությանը պարբերաբար տրամադրվելու է տեղեկատվություն»,- նշվում է շտաբից։

© 2009 ARMENPRESS.am