ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ընթացքում քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

12:23, 13 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:  

Քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը:  


© 2009 ARMENPRESS.am