Տոյվո Կլաարը կժամանի Երևան

11:31, 8 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի էջում՝ հայտնելով, որ ակնկալում է «բովանդակալից հանդիպումներ ունենալ»։

«Այսօր փորձարկում ենք Վիեննա-Երևան ուղիղ չվերթը։ Ակնկալում եմ կեսօրին բովանդակալից հանդիպումներ ունենալ»,- գրել է նա՝ լուսանկար հրապարակելով օդանավակայանից։


© 2009 ARMENPRESS.am