Հայաստանում  ծառայությունների ծավալը հունվար-հոկտեմբերին կազմել է 2 տրիլիոն 74 մլրդ 313 մլն դրամ և աճել 27.9%-ով

21:06, 7 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) 2022 թվականի հոկտեմբերին կազմել է 250 մլրդ  24 մլն դրամ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:

Աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 34.9% է, իսկ 2021-ի հոկտեմբերի նկատմամբ՝ 4.4%: Այս տարվա հունվար-հոկտեմբերին ծառայությունների ծավալը կազմել է 2 տրիլիոն 74 մլրդ  313 մլն դրամ, աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 27.9% է:


© 2009 ARMENPRESS.am