Շիրակի մարզում բոլոր ճանապարհները անցանելի են

14:35, 4 Դեկտեմբեր, 2022

ԳՅՈՒՄՐԻ,  4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի բոլոր ճանապարհները դեկտեմբերի 4-ին, ժամը 14:00-ի դրությամբ   անցանելի են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը՝ նշելով, որ  ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են:

«Ճանապարհների այն հատվածները, որտեղ գիշերը տեղումներ են գրանցվել, առավոտյան մշակվել են: Այս պահին մարզի տարածքում ձյուն չի գալիս: Թեթևակի ձյուն գրանցվել է Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում»,-նշեց պատասխանատուն՝ վստահեցնելով, որ անհրաժեշտության դեպքում մաքրման աշխատանքներ կիրականացվեն մարզի բոլոր ճանապարհահատվածներում:

 

 

 

 

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am