ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չեն կրակել․ ՊՆ

13:31, 4 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած լուրը, թե իբր հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։ 

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 4-ին՝ ժամը 03:50-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am