Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

21:22, 30 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ուկրաինայի Գերագույն Ռադայի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկն է այդ մասին գրել իր տելեգրամյան ալիքում:

«Ուկրաինայի Գերագույն Ռադան Ալեքսանդր Կուբրակովից դիմում է ստացել՝ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից ազատվելու վերաբերյալ»,-գրել է Մելնիչուկը:

© 2009 ARMENPRESS.am