Հոկտեմբերին անշարժ գույքի առուվաճառքի 3826 գործարք է իրականացվել

19:40, 29 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022-ի հոկտեմբերին Հանրապետությունում գրանցվել է անշարժ գույքի առուվաճառքի 3826 գործարք։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կադաստրի կոմիտեի տեղեկագրերից։ Գործարքների առավել բարձր տոկոսաչափը՝33.8% արձանագրվել է Երևանում, առավել ցածրը՝ 0.9% Վայոց ձորի մարզում։ 2022 թվականին հոկտեմբերին Հանրապետությունում գրանցված առուվաճառքի գործարքների քանակը սեպտեմբերի համեմատությամբ նվազել է 6.8%-ով, 2021-ի հոկտեմբերի համեմատությամբ՝ 25.3%-ով։


© 2009 ARMENPRESS.am